Տնտեսական13:01, 22 Մայիս 2017
Ռուսաստանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել

Ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Թուրքիայի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Ինչպես իրազեկում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, այն ստորագրել են Թուրքիայի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մեհմեթ Շիմշեքը և Արկադի Դվորկովիչը Ստամբուլում ընցացող Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ:
Արարողությանը ներկա են եղել երկու երկրների վարչապետներ Բինալի Յըլդըրըմը և Դմիտրի Մեդվեդևը:
Թուրքական աղբյուրը հռչակագրի ստորագրումը որակում է իբրև մի քայլ, որով ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները ոչ միայն կկարգավորվեն, այլև կզարգանան: Այն նաև ուղղված է երկու երկրների միջև կատարվող առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը:
Առևտրային ոլորտում փոխադարձ սահմանափակումների վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել էր Էրդողանի՝ Մոսկվա կատարած վերջին այցի շրջանակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |