Իրավական07:59, 24 Մայիս 2017
Թուրքիայի նախկին վարչապետին բռնի կերպով դատարան կտանեն

Թուրքական դատարանը որոշում է կայացրել բռնի կերպով դատարան տանել Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերին, ով հրաժարվում է ցուցմունք տալ:
Ըստ թուրքական «Yeniçağ Gazetesi» թերթի կայքի՝ նա հարցաքննվելու է 1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայում տեղի ունեցած «թավշյա հեղաշրջման» գործի շրջանակներում, որի վերաբերյալ հետաքննությունը դեռևս շարունակվում է:
Դատական գործով հերթական լսումները տեղի կունենան հուլիսի 18-ին: Լսումները կընթանան Անկարայի 5-րդ ծանր հանցանքների դատարանում:
Նշենք, որ Չիլլերը նաև հանդիսացել էր Թուրքիայում այդ ժամանակ իշխող «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահը:
1997 թվականի ռազմական հեղաշրջումը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ չորրորդն է 1960, 1971, 1980 թ. հեղաշրջումներց հետո: Այն հայտնի է «թավշյա հեղաշրջում» անունով, քանի որ ի տարբերություն նախորդ անգամների զինվորականությունը բռնի ուժ չկիրառեց:
Հենց այդ դեպքերի ժամանակ էլ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատախարտվում է 1 տարվա ազատազրկման՝ Թուրքիայի Սիիրթ նահանգում թուրք ազգայնական, իսլամամետ գաղափարախոս Զիյա Գյոքալփի խոսքերը հնչեցնելու համար :
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |