Իրավական09:38, 24 Մայիս 2017
Թուրքիայում ByLock-ի պատճառով ձերբակալվել է քաղաքապետարանի 79 աշխատակից

Անկարայի Հանրապետական դատախազության որոշում է կայացրել ձերբակալել գյուլենական շարժման անդամների շրջանում կիրառվող հեռախոսային ByLock հատուկ ծրագրից օգտվելու մեջ մեղադրվող ևս 79 պետական ծառայողների:
Ըստ թուրքական «Haberler » լրատվամիջոցի՝ վերոնշյալ 79 հոգուց 60-ը՝ Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցներ են, իսկ մնացած 19-ը հանդիսանում են Քեչիօրենի, Սինջանի և Քահրամանքազանի քաղաքապետարանների աշխատակիցներ:
Մեղադրյալներից որոշները արդեն բերման են ենթարկվել և տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ՝ցուցմունք տալու:
Բացի այդ, աղբյուրը տեղեկացնում է, որ նույն մեղադրանքի հիման վրա դատախազության կողմից որոշում է կայացվել բերման ենթարկել Թուրքիայի Զարգացման նախարարության և Կրթության նախարարության 60 նախկին աշխատակցի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |