Քաղաքական13:32, 26 Մայիս 2017
Milliyet. Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետը կարող է ստանձնել փոխնախագահի պաշտոնը
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը 2019թ. կարող է զբաղեցնել երկրի փոխնախագահի պաշտոնը:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախորդ կառավարման համակարգում փոխնախագահի պաշտոն սահմանված չէր: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է հանել վարչապետի պաշտոնը և ներդնել երկրի փոխնախագահի ինստիտուտը:
Ըստ թուրքական «Superhaber» լրատվակայքի՝ այդ մասին հայտնել է «Milliyet» թերթի սյունակագիր Մեհմեթ Թեզքանը իր հեղինակած հոդվածում: Նա նշում է, որ Էրդողանը վերջին ժամանակներս ավելի հաճախ է Աքարին ընգրկում իր արտագնա այցերի պատվիրակության մեջ:
«Պարզ է, որ սա հստակ տեղեկություն չէ, այլ ընդամենը լրագրողական կանխատեսում: Որոշ ժամանակ ուսումնասիրելով և դիտարկելով Էրդողանի և Աքարի հարաբերությունները՝ իմ եզրահանգումն այն է, որ Էրդողանը Աքարին նախապատրաստում է 2019թ-ի համար: Մենք հաճախ Էրդողանի պաշտոնական այցերից շատերի ժամանակ տեսնում ենք գեներալ Աքարին: Ընդ որում վերջինս այդ այցերին մասնակցում է ոչ թե զինվորական, այլ քաղաքացիական հագուստով»,-նկատել է տալիս Թեզքանը:
Վերջինս որպես իր կանխատեսման ապացույց՝ առաջ է քաշում այն հանգամանքը, որ Աքարը նույնիսկ Էրդողանի հրամանով Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի հետ միասին մեկնել էր ԱՄՆ: Չնայած շատ հավանական էր, որ Ֆիդանի հետ ոչ թե Աքարը պիտի մեկներ, այլ Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Աքարի պաշտոնավարման ժամկետը լրանում է հենց 2019 թվականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |