Իրավական13:12, 29 Մայիս 2017
Թուրքիան թույլատրել է տեսակցել ձերբակալված գերմանացի լրագրողուհուն

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարթին Շեֆերը հայտարարել է, որ թուրքական կողմը թույլատրել է Գերմիանիայի հյուպատոսարանի պաշտոնյաններին տեսակցել Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրող և թարգմանիչ Մեշալե Թոլուին, որը թուրքական ծագում ունի:
Միջանկյալ նշենք, որ Թոլուն թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ»: Թոլուն հանդիսանում էր թուրքական «Etkin» լրատվական գործակալության գերմաներենի թարգմանիչը: Նա Գերմանիայի քաղաքացի է:
Ըստ թուրքական «Sozcu » թերթի կայքի՝ Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի աշխատակիցները մի քանի անգամ դիմել էին թուրքական իշխանություններին տեսակցության թույլտվություն ստանալու համար, բայց մերժվել էին:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ նույն մեղադրանքով Թուրքիայում ձերբակալված է նաև մեկ այլ ծագումով թուրք, Գերմանիայի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուջելը: Վերջինս հանդիսանում էր գերմանական «Die Welt» պարբերականի Թուրքիայի թղթակիցը:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները սկսվեցին լարվել այն բանից հետո, երբ Թուրքիան գերմանացի պատգամավորներին չթույլատրեց հանդիպել Ինջիրլիք ռազմաբազայի գերմանացի զինվորների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |