Իրավական12:38, 30 Մայիս 2017
Թուրքական դատարանը հայամետ քուրդ պատգամավորին ձերբակալելու որոշում է կայացրել

Թուրքական դատարանը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրին ձերբակալելու որոշում է կայացրել:
Դիարբեքիրի դատարաններից մեկում Բայդեմիրի դեմ ընթացող դատավարության շրջանակներում քուրդ գործիչը մեղադրվում է քաղաքապետ եղած ժամանակ ոստիկանների վիրավորանք հասցնելու մեջ:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ որոշումը կայացվել է գործով 4-րդ դատական նիստի ժամանակ:
Նշենք, որ հայամետ քուրդ քաղաքական գործիչը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարություններով: Վերինս 2014-ին եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ու հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայդեմիրի քաղաքապետ եղած ժամանակ է իրականացվել նաև Դիարբեքիրում գտնվող Սբ. Կիրակոս հայկական ավերված եկեղեցու վերականգնման ծրագիրը: Նախագծի ծախսերի մի զգալի մասն էլ իր վրա էր վերցրել քաղաքապետարանը:
Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին հանդիսացող Սբ. Կիրակոս եկեղեցին, սակայն, վերականգնվելուց մի քանի տարի անց՝ 2015-ին զգալի վնաս կրեց շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետևանքով: Ներկա դրությամբ փակված են բոլոր մուտքերը, որոնք տանում են այն թաղամաս, որտեղ գտնվում է եկեղեցին, ինչի պատճառով վնասի ճշգրիտ չափերը դեռևս հնարավոր չէ ճշտել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմամարդ ցույցեր են: Ընդդիմադիրները ժողովրդին կոչ են անում փողոց դուրս գալ:

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։
Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:
Մասնավորապես շեշտվում է, որ Թուրքիան երկար տարիներ ներկայացուցիչ չունի UEFA-ի խորհրդում, իսկ Հայաստանը 4 տարի ժամկետով ունի։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ մտահոգված են տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայի խաղացած դերից:
Օմեր Բոլաթն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի համար սահմանած 10% մաքսատուրքին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |