Տնտեսական14:10, 30 Մայիս 2017
«Թուրքական հոսքի» շինարարությունը ակտիվանում է

Ռուսական կողմը ակտիվացրել է «Թուրքական հոսքի» գազատարի կառուցման աշխատանքները:
Ըստ թուրքական «ekonomi.haber7.com» լրատվական կայքի՝ խողովակատարի կառուցման աշխատանքներին ներգրավվելու նպատակով նեղուցներով Միջերկրական ծովից Սև ծով է նավարկում ծովի հատակին խողովակներ փռելու համար նախատեսված «Pioneering Spirit» անվամբ հսկայական նավ:
Նշվում է, որ դեպի Ռուսաստանի Անապա քաղաքի մոտակա ափերը մեկնող 444 մ երկարությամբ հատուկ նավի օգնությամբ փռվելու են խողովակաշարի ամենախոր հատվածներով անցնող հատվածները:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Մալթայի դրոշով նավի՝ Դարդանելի նեղուցով անցման ժամանակ նեղուցը երկկողմանի փակ է եղել միջազգային առևտրական նավերի համար:
Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:
Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. Սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |