Քաղաքական14:03, 30 Մայիս 2017
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զինելու պատասխանատուն հենց Թուրքիան է
Ամերիկյան ազդեցիկ «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» (Council on Foreign Relations) կազմակերպության ավագ փորձագետ Սթիվեն Քուքը , ով զբաղվում է Թուրքիայի հարցերով, խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ նա «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձ է կատարել Սիրիայի քրդերի գործոնին՝ երկու երկրների հարաբերությունների համատեքստում: Ըստ նրա՝ այն, որ ամերիկյան իշխանությունները այժմ զինում են Սիրիայի քրդերին, դրա միակ մեղավորը և պատասխանատուն հենց Թուրքիան է:
Որպես դրա պատճառ Քուքը առաջ է քաշում այն հանգամանքը, որ, երբ 2014թ.-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Թուրքիային առաջարկեց միասնական ուժերով պայքարել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ, թուրքական իշխանությունները հանկարծ որոշեցին չմիանալ ԱՄՆ-ին և չմիջամտել դեպքերի հետագա զարգացմանը:
Ի պատասխան դրան՝ ամերիկյան իշխանությունները ԻՊ-ի դեմ պայքարում սկսեցին համագործակցել Սիրիայի քրդերի հետ: Նա նկատել է տալիս, որ այդ համագործակցությունը դրական արդյունք է ցույց տալիս:
Քուքը ընդգծել է նաև, որ Սիրիայի քրդերին զինելու մեջ իր ազդեցությունը ունեցավ նաև 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը:
Նրա կարծիքով՝ ամերիկյան կողմը համարեց, որ Սիրիայի քրդական ուժերի հետ կան ավելի շատ համագործակցության շատ եզրեր, ինչը չես ասի Թուրքիայի բանակի դեպքում: Մանավանդ, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի բանակում սկսեց տիրել որոշակի անկայուն մթնոլորտ:
Թուրքական աղբյուրը ամերիկացի փորձագետի նշյալ հայտարարությունները որակում է որպես «սկանդալային»:
Հիշեցվում է նաև, որ ամերիկացի փորձագետը Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո գրեց «Հանգչիր խաղաղությամբ Թուրքիա» խորագրով հոդվածը, որը մեծ արձագանք էր ստացել: Այն գրվել էր ամերիկյան «Foreign policy» հանդեսի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |