Իրավական08:20, 30 Մայիս 2017
2006-2016թթ. Թուրքիայում ազատությունները աննախադեպ հետընթաց են ապրել

Թուրքական «Karar» թերթի կայքի սյունակագիր, Էթյեն Մահչուփյանն անդրադարձել է ամերիկյան «Freedom House» կազմակերպության հրապարակած «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցին:
Ըստ այդմ՝ 2016թ. ամենամեծ հետընթաց ապրած երկրների ցանկում Թուրքիան առաջին տեղում է: Մեկ տարվա ընթացքում 15 միավոր կորցնելով՝ վաստակել է ընդամենը 38 միավոր: 1-7 միավորանոց սանդղակով (1-ամենաազատ, 7-ամանաանազատ) գնահատելիս հասարակության ազատությունների և իրավունքների ոլորտը գնահատվել է միջին՝ 4-5 միավորով: Մամուլի և ինտերնետի ազատության առումով Թուրքիան անազատ է, իսկ ընդհանուր առմամբ գնահատվել է որպես մասամբ ազատ երկիր:
«Այս անկման պատճառը 2016թ. հուլիսյան հեղաշրջման փորձից հետո կիրառված համատարած ձերբակալությունները, աշխատանքից եհռացումներն ու հաստատությունների գործունեության դադարեցումներն են: Սակայն խնդիրը միայն անցյալ տարվա դեպքերով չի սահմանափակվում:
2006-2016թթ. համեմատելիս պարզ է դառնում, որ Թուրքիան ազատությունների առումով ամենաշատ հետընթաց ապրող երկրորդ երկիրն է: (Առաջին տեղում Կենտրոնֆրիկյան Հանրապետությունն է): Ընդհանուր առմամբ 28 միավորի կորուստ է գրանցվել: Եթե կարողանայինք փոխհատուցել այդ կորուստը և վերադառնալ 2006թ. վիճակին, ապա այսօրվա Մեքսիկայի, Կոլումբիայի և Պարագվայի մակարդակին կհասնեինք»,- գրել է Մահչուփյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |