Տարածաշրջան07:46, 31 Մայիս 2017
ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեմ են, որ դաշինքի 2018թ. գագաթնաժողովը տեղի ունենա Թուրքիայում

Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամ երկրներ դեմ են, որ 2018թ. ՆԱՏՕ գագաթնաժողովը անցկացվի Թուրքիայում: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ այդ մասին հայտնել է գերմանական «Die Welt » պարբերականը: Վերջինիս տեղեկություններով մայիսի 24-25 ընկած ժամանակահատվածում Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ առաջարկ է արվել, որ 2018թ.-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցկացվի Ստամբուլում: Սակայն Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան,Դանիան և Կանադան առաջարկին դեմ են հանդես եկել
Նշվում է, որ այդ մասին վերջնական որոշումը կկայացվի այս տարվա հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների Պաշպանության նախարարների ժողովի ժամանակ:
Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչու են վերոնշյալ երկրները դեմ արտահայտվել գագաթնաժողովի Ստամբուլում տեղի ունենալուն:
Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին ժամանակներս լարված հարաբերությունների մեջ է Գերմանիայի և Հոլանդիայի հետ:
Հավելենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952թ. փետրվարի 18-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |