Տարածաշրջան07:56, 01 Հունիս 2017
Թուրքիան նվազեցնում է արտաքին կախվածությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեիրը հայտարարել է, որ վերջին 15 տարվա ընթացքում ոլորտում արտաքին կախվածությունը 80%-ից նվազեցրել են 40-ի:
Ըստ թուրքական «ekonomi.haber7.com» լրատվական կայքի՝ Դեմիրը տեղեկացրել է, որ Թուրքիան 2016-ին պաշտպանական ոլորտի արտադրանքի վրա ծախսել է 5.9 մլրդ դոլար՝ ավելացնելով, որ այդ ցուցանիշը 2002-ին կազմում էր 250 մլն դոլար: Միևնույն ժամանակ երկիրը արտահանել է 1.7 մլրդ դոլարի պաշտպանական տեխնիկա:
Դեմիրը հայտարարել է նաև, որ 2017-ին աշխատում են 500 նախագիծի վրա, որոնցից 303-ն արդեն հաստատվել են (ընդհանուր արժեքը 36 մլրդ դոլար): Դեմիրի խոսքով՝ մնացած նախագծերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 55 մլրդ դոլար, գտնվում են ուսումնասիրության փուլում:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության պատասխանատուն հայտարարել է նաև, որ նախագծերը ներքին ռեսուրսներով իրականացնելու պաշտպանության նախարարությունը նոր արտադրական կազմակերպություններ է հիմնում, ինչպես նաև լայնացվում է համագործակցությունը տեղական կազմակերպությունների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |