Տնտեսական10:08, 05 Հունիս 2017
Համաշխարհային բանկը 2017-ին Թուրքիայում 3.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության կանխատեսումներ» զեկույցը, որում փոխել է 2017, 2018 և 2019 թվականներին Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումները:
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ 2017-ին Թուրքիայում սպասվում է 3.5 տոկոս, 2018-ին՝ 3.9 տոկոս, և 2019-ին՝ 4.1 տոկոս տնտեսական աճ: Բանկը հունվարին հարապարակված մեկ այլ զեկույցում 2017-ի համար Թուրքիայում կանխատեսել էր 3 տոկոս տնտեսական աճ, 2018-ին՝ 3.5 տոկոս, իսկ 2019-ին՝ 3.7 տոկոս:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը գրում է, որ Համաշխարհային բանկը տնտեսական աճի ցուցանիշները վերանայել է՝ հաշվի առնելով Թուրքիայում տնտեսական աճի կանխատեսումները, նախորդ տարի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո տնտեսության վերականգնման տեմպերը, որոնք սպասվածից ավելի արագ էին:
Նշվում է, որ զեկույցում ամենաշատը բարձրացվել են Թուրքիայի տնտեսական աճի ցուցանիշները:
«Սպասվում է, որ Թուրքիայում տնտեսական աճը կհասնի մինչև 4 տոկոսի՝ պայմանավորված քաղաքական անորոշության նվազմամբ, զբոսաշրջության ոլորտի բարելավմամբ»,-նշված է զեկույցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |