Տարածաշրջան07:40, 07 Հունիս 2017
Haberler. «Սաուդյան Արաբիան պատրաստվում է օկուպացնել Կատարը

Ծոցի երկրների հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալի ալ Ահմադը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է լայնածավալ հարձակում գործել Կատարի վրա:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Ահմեդը հայտնել է, որ Կատարի հետ սահմանի երկայնքով արդեն նկատվում են սաուդական բանակի զորաշարժեր: Ըստ արաբ պրոֆեսորի՝ սաուդական սպասվելիք հարձակումը 2 նպատակ ունի. առաջին՝ սաուդցիները ցանկանում են Կատարը դարձնել իրենց կամակատար պետությունը, երկրորդ՝ ցանկանում են տիրանալ Կատարի հսկայական դրամական ռեզերվներին:
Ահմադը նշել է, որ Սաուդյան Արաբիայի գործողություններին աջակցում է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը լավ հարաբերություններ ունի այդ երկրի թագավորական ընտանիքի հետ:
Պրոֆեսորի խոսքով սպասվող հարձակման պատճառներից մեկն էլ այն է, որ Թրամփը Սաուդյան Արաբիային նոր ֆինանսական պահանջներ է ներկայացրել և դրանք բավարարելու համար սաուդները նոր ֆինանսական ռեսուրսների կարիք ունեն:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և Լիբիան խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Կատարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները։
Կատարի հետ կապերը խզելու այս որոշումը մայիսին ծագած տեղեկատվական սկանդալի շարունակությունն է։ Մայիսի 23-ին կատարական QNA գործակալությունը հրապարակել էր երկրի էմիր Թամիմ ալ-Թանիի խոսքերը՝ Սաուդյան Արաբիայից դեսպանին հետ կանչելու և Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին։ Բացի այդ, էմիրին վերագրվող հայտարարության մեջ նաև ասվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանությունը երկար չի տևի։ Ավելի ուշ Կատարը պարզաբանել է, որ գործակալության կայքը հաքերային հարձակման էր ենթարկվել, սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը հերքումը ոչ համոզիչ են համարել։ Նրանք Կատարին մեղադրում են Իսլամական պետության (ԻՊ) և Ալ-Կաիդային աջակցելու մեջ։
Ռիյադը փակել է իր սահմանները՝ խզելով ցամաքային, ծովային և օդային կապը Կատարի փոքրիկ թերակղզու հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |