Քաղաքական09:13, 07 Հունիս 2017
Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի ԱԽ-ի անարդյունավետությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի (ԱԽ) հիմնական կազմը ընդլայնելու անհրաժեշտության մասին:
Ըստ թուրքական «NTV.com.tr» կայքի՝ Էրդողանը իր այդ պահանջը հիմնավորել է այն բանով, որ 5 հիմնական անդամ ունեցող ԱԽ-ն չի կարողանում լուծել տարածաշրջանում ու աշխարհում առկա բազմաթիվ հակամարտություններ՝ որպես օրինակ նշելով նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը:
«Արդեն 2-րդ համաշխարհային պատերազմի պայմաններում չենք ապրում: Այդ շրջանը արդեն անցյալում է, բայց հիմա էլ ամեն ինչ կախված է 5 հիմնական երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան) ցանկությունից»,- Ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ այդ 5 երկրները չեն կարողանում լուծել Սիրիայի, Իրաքի ճգնաժամերը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը:
Ըստ էրդողանի՝ Ադրբեջանի և Պաղեստինի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բազմաթիվ որոշումներ չեն իրագործվել, քանի որ դրանք չեն հաստատվել ԱԽ 5 հիմնական անդամներից որևէ մեկի վետոի կիրառման պատճառով:
Նշենք, որ Էրդողանը նախկինում ևս պարբերաբար խոսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնական կազմի ընդլայնման անհրաժեշտության մասին՝ այդ առիթվ պարբերաբար կրկնելով «աշխարհը 5-ից մեծ է» արտահայտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |