Իրավական10:30, 08 Հունիս 2017
Գյուլենականների որս՝ Թուրքիայի 4 բանկերում

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում ձերբակալելու որոշում է կայացվել թուրքական 4 բանկերի աշխատակիցների նկատմամբ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նշյալ որոշմամբ Թուրքիայի «Կենտրոնական», «Զարգացման», ինչպես նաև «Asya» և « İlbank » բանկերից կձերբակալվեն 20 աշխատակից. նրանցից 11-ն արդեն բերման են ենթարկվել:
Դատախազությունը նշյալ անձանց մեղադրում է այն բանի մեջ, որ վերջիններս օգտվել են Թուրքիայում արգելված ByLock բջջային հավելվածից, որը հանդիսանում է գյուլենականնարի հաղորդակցման գաղտնի ցանցը:
Մի քանի օր առաջ էլ նույն մեղադրանքով բերման էին ենթարկվել թուրքական «Aselsan» խոշոր ռազմարդյունաբերական ընկերության 7 աշխատակից:
Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածը օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ ծածկագրերով հաղորդակցվելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |