Տնտեսական09:20, 09 Հունիս 2017
Թուրքիան նպատակադրվել է 2017-ին 4.4% տնտեսական աճ գրանցել

Թուրքիայի տնտեսական զարգացման նախարար Լյութֆի էլվանը հայտարարել է, որ նպատակ են դրել 2017-ին 4.4 տոկոս տնտեսական աճ արձանագրել:
Թուրքական «NTV» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ տնտեսական զարգացման նախարարն այս մասին հայտարարել է Մերսինում «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» (MÜSİAD) կազմակեպած միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս:
Նրա նշել է, որ չնայած 2017-ի բացասական պայմաններին, հավատում են, որ Թուրքիան ընթացիկ տարում 4.4 տոկոսի աճ կունենա: Նախարարը նաև հիշեցրել է, որ 2016-ին Թուրքիային հաջողվել էր ներքին և արտաքին բացասական պայմաններում 2.9 տոկոս տնտեսական աճ գրանցել:
Թուրք նախարարը երկրի տնտեսության աճի տեմպերի վերաբերյալ հոռետեսական կանխատեսումներ անողներին և հոդվածներ գրող վերլուծաբաններին հորդորել է նախևառաջ սեփական երկրների տնտեսության արձանագրած ցուցանիշներին ուշադրություն դարձնել:
Էլվանի գնահատմամբ՝ Թուրքիայում համեմատաբար բարձր է գործազրկությունը, որը ինչպես նաև գնաճը հունիսից սկսած անկման միտումներ են ցույց տալիս:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը հունիսին հրապարակել էր «Համաշխարհային տնտեսության կանխատեսումներ» զեկույցը, որում փոխել էր Թուրքիայում սպասվող տնտեսական աճի կանխատեսումները:
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ 2017-ին Թուրքիայում սպասվում է 3.5 տոկոս, 2018-ին՝ 3.9 տոկոս, և 2019-ին՝ 4.1 տոկոս տնտեսական աճ: Բանկը հունվարին հարապարակված մեկ այլ զեկույցում 2017-ի համար Թուրքիայում կանխատեսել էր 3 տոկոս տնտեսական աճ, 2018-ին՝ 3.5 տոկոս, իսկ 2019-ին՝ 3.7 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |