Տնտեսական13:47, 15 Հունիս 2017
2016թ. Թուրքիայում արտաքին անմիջական ներդրումները նվազել են 31 տոկոսով

Թուրքիայում օտարերկրյա ներդրումների ծավալը նկատելիորեն նվազել է: Այս մասին տեղեկացնում է «Deusche Welle»-ի թուրքական ծառայությունը:
Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից օրեր առաջ հրապարակված «Ներդրումների համաշխարհային զեկույցից»: Մյուս կողմից, անցյալ տարի Թուրքիային բաժին է հասել համաշխարհային մակարդակով կատարվող անմիջական ներդրումների միայն 2.3 տոկոսը՝ նախկին 1.9 տոկոսի փոխարեն: Մասնագետների պնդմամբ՝ արտաքին ներդրողները Թուրքիայից հեռանում են նույն արագությամբ, ինչ արագությամբ որ Թուրքիան է հեռանում Եվրամիության արժեքներից:
Զեկույցի համաձայն՝ 2016թ. ողջ աշխարհում արտաքին անմիջական ներդրումները նվազել են 2 տոկոսով՝ հասնելով 1 տրիլիոն 746 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ 14 տոկոսով նվազել է նաև զարգացող երկրներում (որոնց թվին է պատկանում նաև Թուրքիան) կատարված արտասահմանյան ներդրումների ծավալը՝ կազմելով 646 միլիարդ դոլար: Իսկ միայն Թուրքիայում արտաքին ներդրումները 2016թ. նվազել են 31 տոկոսով՝ հասնելով 11.9 միլիարդ դոլարի: Սա 2010թ. հետո այս երկրում կատարված ներդրումների ամենացածր ցուցանիշն է:
Մասնագետների կարծիքով՝ Թուրքիայում արտաքին ներդրումների ծավալի նման անկումը պայմանավորված է վերջին տարիների ընթացքում պարբերական դարձած ահաբեկչություններով, հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջմամբ ևև դրանից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |