Իրավական07:28, 15 Հունիս 2017
Ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակման գործով 2 հոգի է ձերբակալվել
ԱՄՆ-ում թուրքական դեսպանության շենքի դիմաց հավաքված ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակման գործով 2 մարդ է ձերբակալվել:
Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում փակված «Zaman» թերթի կայքը, որն իր գործունեությունը շարունակում է Հոլանդիայից, քանի որ Թուրքիայում արգելվել է:
Ձերբակալվածներից մեկը ազգությամբ թուրք Էյուփ Յըլդըրըմն է, ով Էրդողանի թիկնազորի անդամների հետ միասին ծեծի էր ենթարկել խաղաղ ցուցարարներին: Նշվում է, որ ԱՄՆ-ում շինարարական ընկերություն ունեցող Յըլդըրըմը հարձակման ժամանակ գտնվել է առաջին շարքերում, ինչն արձանագրել են տարածքի տեսախցիկները:
Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեին դիմած տուժածներից Լյուսի Ուսոյանը ցուցմունք է տվել Յըլդըրըմի դեմ՝ հայտնելով, որը վերջինը անձամբ ծեծի է ենթարկել իրեն: Աղբյուրը նշումէ, որ տեսանյութերում նույնպես պարզորոշ երևում է, թե ինչպես է Յըլդըրըմը ոտքով հարվածներ հասցնում գետնին ընկած ցուցարարին:
Կալանավորված 2-րդ անձի ինքնությունը դեռևս չի նշվում:
Հողորդվում է, որ մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ առանձին հետաքննություններ է իրականացվում Վաշինգտոնի ոստիկանության, ԱՄՆ-ի արտգործնախարարության և ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների կողմից:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |