Միջազգային10:06, 16 Հունիս 2017
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ բացատրություն տալու

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Ըստ «Anadolu» լրատվական գործակալության՝ պատճառը ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակում կատարելու գործով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ թիկնապահներին ձերբակալելու մասին ամերիկյան կողմի որոշումն է:
«Ամերիկյան իշխանությունները կայացրեցին սխալ, կողմնակալ և օրենքի վրա չկհիմնված որոշում: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրեցինք, որ մեր դեսպանության առջև ծեծկռտուքը տեղի ունեցավ այն պատճառով, որ տեղի անվտանգության մարմինները չձեռնարկեցին համապատասխան միջոցներ»,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը ընկնում է ամերիկյան կողմի վրա: Ընդգծվել է, որ սովորաբար ամերիկյան կողմը ձեռնարկում է բոլոր անվտանգության միջոցառումներները, արտերկրյա ղեկավարների այցի ժամանակ: Սակայն Թուրքիայի նախագահի այցի ժամանակ նման միջոցառումներ չէին ձեռնարկվել: Եվ հետևաբար Թուրքիայի քաղաքացիները, որոնք մասնակից են եղել տեղի ունեցածին, պատասխանատվություն չեն կրում դեպքի առնչությամբ:
Գործի առնչությամբ տեղի ունեցած հետաքննությունը որակվել է որպես կողմնակալ և ոչ անկախ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |