Տարածաշրջան13:55, 16 Հունիս 2017
Յըլդըրըմը հեգնել է ընդդիմության առաջնորդին. Քայլերթի կարիք չկա, կարող է արագընթաց գնացքով գնալ

Յըլդըրըմը, խոսելով ընդդիմության կազմակերպած Անկարա-Ստամբուլ 28 օրանոց բողոքի երթի մասին ասել է. «Պարոն Քըլըչդարօղլուն ինչի համար է քայլում: Լսել եմ՝ ասում է, որ գնում է Էնիս Բերբերօղլուին (բանտարված ԺՀԿ-ական պատգամավոր-խմբ.) տեսության: Այնտեղ գնալու համար ռամազանի ամսին ու այս տաք եղանակին քայլելու կարիք չկա: կարող է գնացքով գնալ, այն էլ՝ արագընթաց գնացքով: Ինչու՞ է տանջում ինքն իրեն:»
Թուրքիայի վարչապետը ընդդիմությանը կոչ է արել հարգել օրենքները՝ ակնարկելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կարելի է բողոքարկել վերին ատյաններում:
Յըլդըրըմը հիշեցրել է նաև, որ ընդդիմության մի շարք անդամներ, այդ թվում՝ ազատազրկված Բերբերօղլուն մեջլիսում ժամանակին կողմ են քվեարկել պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվող օրենքին ու ավելացրել, որ Քլըչդարօղլուն այն ժամանակ պետք է հասկանար, որ դա արվոմ է դատական գործեր հարուցելու նպատակով:
Թուրքիայի վարչապետը ավելացրել է նաև, որ բողոքի քայլերթը անցկացնելը անպատասխանատու քայլ է, քանի որ հղի հնարավոր սադրանքներով:
«Սադրանքների հնարավորությունը փոքր չէ: Փողոց դուրս գալիս այդ հավանականությունը միշտ էլ կա` չննայած սադրանքները կանխոլու համար համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել:Փողոցում արդարություն փնտրելը չտեսնված բան է: Հարցերը լուծելու վայրը մեջլիսն է: Արդարության հասնելու վայրերն էլ՝ դատարանները: Քըլըչդարօղլուն շարքային մարդ չէ, գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է: Ամենից շահ հենց նա պետք է հարգանք ցուցաբերի սահմանադրության ու օրենքների նակատմամբ: Այդ ճանապարհը, ճանապարհ չէ: Խորհուրդ եմ տալիս հրաժարվել այդ նախաձեռնությունից»:
Հիշեցնենք, որ 25 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո հունիսի 14-ին դատարանի դահլիճում կալանավորվել է ԺՀԿ պատգամավոր Էնիս Բերբերօղլուն, ինչից հետո էլ նրա կուսակիցները ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըկըչդարօղլուի ղեկավարությամբ նախաձեռնեցին բողոքի քայլերթը:
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «MİT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) բեռնատարների» գործով: Ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին զենք մատակարարող MİT-ի բեռնատարների նկարները «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հանձնելու համար: (Վերջինս թերթում լույս տեսած հոդվածում հրապարակել էր այդ լուսանկարները):
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «Պետական գաղտնի փաստաթղթերը զինվորական և քաղաքական լրտեսության նպատակով ձեռք բերելու և ահաբեկչական կազմակերպություններին (գյուլենականներին-FETÖ և Սիրիայի քրդերին -PYD) օգնելու համար»:
Առաջադրված մեղադրանքների հիման վրա դատարանը պատգամավորին նախ դատապարտել էր ցմահ բանտարկության, իսկ վերջնական պատիժը սահմանել 25 տարվա ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |