Տնտեսական07:41, 17 Հունիս 2017
Ղազախստանը նախատեսում է ավելացնել ներդրումները Թուրքիայում

Տնտեսական համագործակցությունն ու ներդրումներն ընդլայնելու նպատակով հունիսի 12-13-ը Թուրքիայի Ադանա քաղաք է այցելել այդ երկրում Ղազախստանի դեսպան Աբզալ Սափարբեկուլիի գլխավորած պատվիրակությունը:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` տեղական իշխանությունների արդյունաբերության պատասխանատուների հետ Սափարբեկուլիի անցկացրած հանդիպումների արդյունքների մասին մեկնաբանություններ է արել Ադանայում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Թարքան Քուլաքը:
Վերջինս նշել է, Ադանայի նահանգապետի ու քաղաքապետի հետ անցկացրած հանդիպումներց բացի` Սափարբեկուլիի մնացած բոլոր հանդիպումներն ու բանակցությունները եղել են տնտեսական բնույթի:
Ղազախստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել առևտրի ու արդյունաբերության պալատների, ինչպես նաև առևտրային բորսայի պատասխանատուների հետ:
Քուլաքը նշել է, որ այդ հանդիպումներն անցել են շատ արդյունավետ և նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադանայում Ղազախստանի ավանդական դարձած ներդրումներն ավելի ընդլայնելու ուղղությամբ:
Քուլաքը խոսել է նաև Ղազախստանի ներդրումային միջավայրի համար` նշելով, որ իր երկիրը թուրք և այլ օտարերկրյա գործարարների համար նպաստավոր հարթակ կարող է լինել, քանի որ Ղազախստանը ազատ առևտրի գոտում է գտնվում Ռուսաստանի, Բելոռուսի, Ղրղստանի ու Հայաստանի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |