Իրավական12:33, 20 Հունիս 2017
Ազատազրկված թուրք լրագրողները պատմել են «չարիքի մեքենա» բանտերի մասին

«BBC Türkçe»-ի ստամբուլյան թղթակից Ռենգին Արսլանը անդրադարձել է Թուրքիայում ազատազրկված լրագրողների հիմնախնդիրներին: Արսլանի հետ զրույցում լրագրող և գրող Ահմեթ Շըքի կինը թուրքական բանտերը բնութագրել է որպես «չարիքի մեքենա»:
Ահմեթ Շըքը թուրքական «Odatv» լրատվակայքի հետ կապված դատավարության շրջանակներում 2011թ. մեկ տարի անազատության մեջ է գտնվել և դարձել թուրքական մամուլի ազատության հետ կապված դատավարությունների խորհրդանիշը: Իսկ վեց ամիս առաջ թուրք լրագրողը բանտարկվել է՝ «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ աջակցություն ցուցաբերելու» մեղադրանքով:
Լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները պնդում են, որ բացի անարդարացի ազատազրկումներից, բանտերում լրագրողները լիովին մեկուսացվում են. նրանց ուղարկված նամակներն ու բացիկները իրենց չեն հանձնվում, իրենց գրած նամակներն էլ հասցեատերերին չեն ուղարկվում: Այս ամենի հետ մեկտեղ՝ գրաքննության են ենթարկվում նաև բանտարկյալների համար դրսից բերված գրքերը: Դրանցից ոչ բոլորն են հանձնվում հասցեատերերին, մի մասը տարբեր պատճառներով վերադարձվում են դրանք բերած հարազատներին: Մինչդեռ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերքում է նամակների և գրքերի հետ կապված սահմանափակումների մասին լուրերը:
«Պետության կամայականությունների ամենացայտուն օրինակը կարելի է տեսնել բանտերում, և դրանք արդեն իրենց դրսևորումն են գտնում դատական որոշումներում: Այս քրեակատարողական համակարգը ամբողջությամբ հիմնված է չարակամության վրա և մասնագիտացված՝ ճնշելու համար նրանց, ովքեր իշխանական ուժի կողմնակիցները չեն: Ինչպես ասում է Ահմեթը՝ դա մի գերեզման է, որում ողջ-ողջ թաղում են մարդկանց», - ասել է Ահմեթ Շըքի կինը:
Թուրքիայի Լրագրողների համայնքի տվյալների համաձայն՝ ներկայումս այս երկրում 160 բանտարկված լրագրող կա: Այնինչ, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը փետրվարին հայտարարել էր, թե Թուրքիայում միայն 30 լրագրող է անազատության մեջ գտնվում: Իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ որպես լրագրող ներկայացվող 177 ազատազրկվածներից իրականում միայն երկուսն ունեն դեղին լրագրողական քարտ: Նրա պնդմամբ՝ այս մասին արևմտյան կառույցներին լիովին թյուր տեղեկություններ են հաղորդվում:
Ազատազրկված լրագրողների հարազատները նշում են, որ նախկինում լրագրողները գոնե իրավունք ունեին գիշերվա կամ ցերեկվա ցանկացած ժամի անսահմանափակ հանդիպումներ ունենալ իրենց փաստաբանների հետ, իսկ այժմ թույլատրվում է շաբաթական միայն մեկ ժամ հանդիպում, որն անգամ 10 րոպեով երկարացնել հնարավոր չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |