Տարածաշրջան12:49, 22 Հունիս 2017
ԱՄՆ-ի ՊՆ. Ռաքքան ազատագրելուց հետո քրդերին տրամադրված զենքերը հետ են վերցվելու

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը նամակ է հղել Թուրքիայի ՊՆ-ի ղեկավար Ֆիքրի Ըշըքին, որում պաշտոնական Անկարային իրազեկել է Սիրիայի քրդերին տրամադրված զենքերի ու զինամթերքի մասին:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, նշում է, որ ամերիկացի պաշտոնյան հերթական անգամ երաշխիքներ է տվել Թուրքիային, որ քրդական ուժերին տրամադրված զենքերը և սարքավորումները չեն օգտագործվի իրենց դեմ: Բացի այդ Մեթիսը նշել է, որ իրենք ամեն ամիս շարունակելու են տեղեկություններ տրամադրել Թուրքիային՝ քրդերին տրամադրված բոլոր զենքերի մասին: Թուրքական կողմին կներկայացվեն նաև զենքերի լուսանկարները:
Հատուկ ընդգծվել է, որ այն բանից հետո, երբ Սիրիայի Ռաքքա քաղաքը ազատագրվի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից, քրդերին տրամադրված զենքերը հետ են վերցվելու:
Հիշեցնենք, որ ամերիկյան ղեկավարությունը որոշում էր կայացրել, որ Ռաքքայի օպերացիային մասնակցելու են Սիրիայի քրդական ուժերը, ինչը արժանացել էր Թուրքիայի կոշտ արձագանքին: Քանի որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն և պնդում է որ վեջիններս սպառնում են իր անվտանգությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |