Միջազգային07:29, 22 Հունիս 2017
Թուրքիայի զինուժը կպահպանի իր ներկայությունը Կիպրոս կղզում

Թուրքիայի զինուժը կշարունակի պահպանել իր ներկայությունը Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ): Այդ մասին հայտարարել պաշտոնական այցով Անկարայում գտնվող ՀԿԹՀ-ի արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն: Վերջինս Կիպրոսի հիմնախնդրի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ առաջիկայում՝ հուլիսի 28-ին, Կիպրոսի հիմնախնդրի շուրջ շվեյցարական Կրանս-Մոնթանա քաղաքում անցկացվելու են բանակցություններ և հանդիպումներ՝ Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարության միջև:
Հարցազրույցի ժամանակ արտգործնախարարը նշել է, Թուրքիան իրավունք ունի ռազմական միջամտություն իրականացնել այն դեպքում, եթե հակամարտող կողմերից որևէ մեկը սպառնալիք է ներկայացնում մյուսի նկատմամբ:
Ըստ Էրթուղրուլօղլուի՝ հիմնախնդրի չլուծման գլխավոր պատճառն այն է, որ Կիպրոսի հունական համայնքը տեղի թուրքական համայնքին համարում է, որպես «փոքրամասնություն», այնինչ պետք է համարեր որպես «գործընկեր»:
Նա սպառնացել է, որ եթե հունական կողմը կրկնի 1963թ. իրականացրածը՝ այսինքն փորձի իր վերահսկողության վերցնել ամբողջ կղզին, Թուրքիան իրավունք կունենա միակողմանի ռազմական միջամտություն իրականացնել:
«Այդ իսկ պատճառով թող ոչ մեկ չերազի: Թուրքիայի զինուժը կղզում կա և կլինի: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան իրավունք կունենա միակողմանի միջամտության»,- շեշտել է Հյուսիսայի Կիպրոսի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974 թվականին և զավթել կղզու հյուսիսային մասը:Իսկ 1983թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Միջազգային հանրությունը համարում է, որ ՀԿԹՀ-ն Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |