Միջազգային08:31, 24 Հունիս 2017
Թուրքական զինված ուժերը կտեղակայվեն սիրիական Իդլիբ քաղաքում

Թուրքիան իր զորքերը կտեղակայի Սիրիայի Իդլիբ քաղաքում: Թուրքական «Haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ թուրքական զինված ուժերն Իդլիբ կմտնեն երեք տարբեր կետերից և վերահսկողություն կսահմանեն 85կմ երկարությամբ ու 35կմ լայնությամբ տարածաշրջանում:
Նշյալ տարածաշրջանը արևելքում կհասնի մինչև Դար-Էլ Իզզե և Սաման ամրոց, արևմուտքում՝ Օբին գյուղ և Հրբեթ Էլ Ջուզի տարածաշրջան, հյուսիսում՝ թուրքական Հաթայի սահման, իսկ հարավում՝ մինչև Սահլ Էլ-Գապ: Թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբի անվտանգության ապահովմանը կմասնակցի նաև «Սիրիայի ազատ բանակը» (ՍԱԲ-ÖSO): Այդ նպատակով ՍԱԲ-ի 1500-2000 զինվորի «պատրաստ» հրահանգն է տրվել:
Աղբյուրի համաձայն՝ Թուրքական զինված ուժերի հետ Իդլիբում կտեղականվեն նաև ռուսական ուժեր, որոնք, սակայն, միայն խորհրդանշական բնույթ կունենան: Այս նախագիծը վերջնական քննարկման կդրվի հուլիսի սկզբին՝ Աստանայում: Իսկ հաստատվելու դեպքում նախագծի իրագործումը կսկսվի հուլիս ընթացքում:
Սիրիական ընդդիմության ձևավորած ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Վեջիհ Ջուման կարևոր է համարել Իդլիբում թուրքական զորքերի ներկայությունը: Նրա կարծիքով՝ դա անվտանգության երաշխիք կստեղծի Իդլիբի ավելի քան 2 միլիոնանոց բնակչության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |