Իրավական08:43, 26 Հունիս 2017
Շուլցը կոչ է արել Էրդողանին ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցության» (SPD) կողմից առաջադրված կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Թուրքիայի նախագահին կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին:
Ըստ գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ նա այդ մասին խոսել է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ:
Շուլցը շեշտել է, որ եթե նախկինում Թուրքիան ընթանում էր ժողովրդավարության ճանապարհով, ապա այժմ այդ հարցում հետքայլ է անում: Հիշեցրել է, որ բազմաթիվ ընդդիմադիր լրագրողներ Թուրքիայում գտնվում են անազատության մեջ:
«Եթե հնարավոր է, իսկույն հիմա ազատ արձակեք բանտարկված լրագրողներին: Ի դեպ, այն ազատությունը, որը Էրդողանը իր երկրում հրաժարվում է տալ քաղաքացիներին, այստեղ է պահանջում»,- նկատել է տվել Շուլցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |