Տարածաշրջան13:25, 26 Հունիս 2017
Թուրքիայի զինուժը նոր կորուստներ է տվել քուրդ զինյալների հետ բախումների ժամանակ

Հունիսի 26-ին Թուրքիայի Էլjազիգ և Բինգյոլ նահանգներիի սահմանագծում թուրքական անվտանգության ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ քուրդ զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր, ևս 1 հոգի վիրավորվել է:
Դեպքից հետո թուրք ուժայինները լայնամասշտաբ գործողություն են սկսել «PKK»-ի դեմ: Օպերացիային միացել են նաև Թուրքիայի օդուժին պատկանող ուղղաթիռներ:
Նույն օրը թուրք-քրդական բախումներ են գրացնվել նաև հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում: Փոխհրաձգության արդյունքում Թուրքիայի բանակի 1 զինվոր է սպանվել:
Նշյալ լուրը նաև հաստատել է Հաքքարիի նահանգապետարանը:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում հանդիսանում է ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |