Հասարակական08:26, 28 Հունիս 2017
Թուրքիան առաջինն է Եվրոպայում՝ սինթետիկ թմրամիջոցների հարուցած մահերի թվով

«Ajans Press»-ը, վերլուծելով ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի տվյալները, ողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ զեկույց է կազմել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում արձանագրվել է, որ երկրագնդի բնակչության 5 տոկոսը (շուրջ 250 մլն մարդ) ամենաքիչը մեկ թմրամիջոց է օգտագործում:
Վերջին տարիներին ողջ աշխարհում թմրանյութերի պատճառով գրանվող մահերի թիվը անփոփոխ է մնացել՝ կազմելով շուրջ 207.000: Ընդ որում, ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է. ենթադրվում է, որ այդ նյութն օգտագործում է մոտ 183 մլն մարդ: Տարածվածությամբ երկրորդ տեղում են ամֆետամինները: Երրորդ հորիզոնականում հերոինն է, որի օգտագործումը թեև նախորդ տարիներին նվազել էր, բայց վերջին երկու տարում այն կրկին մեծ տարածում է ստացել հատկապես Հյուսիսային Ամերիկայում, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում:
Իսկ Թուրքիայում թմրամիջոցների օգտագործումը վտանգավոր մասշտաբների է հասնում: Միայն 2015թ. այս երկրում թմրամիջոցների չափազանց մեծ չափաբաժին օգտագործելու պատճառով մահացել է 580 մարդ: Սինթետիկ թմրամիջոցների պատճառով գրանցվող մահերի թվով Թուրքիան առաջինն է Եվրոպական երկրների ցանկում: Սինթետիկ թմրամիջոցներից այս երկրում հատկապես նախապատվություն է տրվում ֆենազեպամին, որը համեմատաբար էժան է և հեշտ է ձեռք բերվում: Հենց դրա պատճառով էլ այս տեսակի թմրամիջոցներ ավելի հաճախ են մահվան պատճառ դառնում:
Թուրքական մամուլը թմրամիջոցների դեմ պայքարին և այս ոլորտում զարգացումներին մեծ տեղ է տալիս: Միայն 2017թ. մամուլում թեմայի վերաբերյալ 39.896 լուր է հրապարակվել: Անցյալ տարվա ընթացքում արդ հրապարակումների թիվը կազմել էր 32.379: Վերջին 4 տարում Թուրքիայում միայն ֆենազեպամի մասին 4.889 լուր է հրապարակվել: Այդ թմրամիջոցը վերջին տարիներին չափազանց մեծ տարածում է գտել և ամենից հաճախ է մահվան պատճառ դառնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |