Տարածաշրջան07:50, 28 Հունիս 2017
Թուրքիայի Շըրնաք նահանգում քրդերի հետ բախումից թուրք զինվորներ են սպանվել

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում գտնվող Էլմալը կոչվող բազայի տարածքում բախում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների ու բազայի ծառայողների միջև:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ զինյալների խումբը տարբեր տեսակի զենքերով, այդ թվում՝ նռնականետերով հարձակվել է ռազմաբազայի վրա:
Տեղի ունեցած բախման հետևանքով մահացել է 2 թուրք զինվոր և 1 ենթասպա:
Հարձակումից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել թուրքական զինված ուժերի «Atak» տեսակի հարձակողական ուղղաթիռները, որոնք կրակի տակ են պահել քրդերի գտնված տարածքը: Նշվում է, որ զինյալներին չեզոքացնելու նպատակով շրջան լրացուցիչ ուժեր են ուղարկվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |