Տնտեսական09:43, 29 Հունիս 2017
Դանիական «Saxo Bank»-ը կփակի իր սատմբուլյան ներկայացուցչությունը

Ֆինանսական աշխարհում բավական ազդեցիկ դանիական «Saxo Bank» ընկերությունը որոշել է հեռանալ Թուրքիայից: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ բանկը շուտով կդադարեցնի Թուրքիայում գործող իր մասնաճյուղի գործունեությունը:
«Saxo Bank»-ի ներկայացուցիչ Մատեո Կասինան թեմայի առնչությամբ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մենք որոշեցինք փակել Ստամբուլի մեր օֆիսը, որպեսզի ավելի լավ կենտրոնանաք տարածաշրջանի մեր հզոր գործընկերների հետ աշխատանքի վրա»:
2012թ.-ից Թուրքիայում «Saxo Bank»-ը ներկայացնող Saxo Capital Markets» ընկերության գլխավոր տնօրեն Սավաշ Դիվանօղլուն էլ տեղեկացրել է, որ ընկերության գործունեությունը դադարեցնելու և հաճախորդների հետ բոլոր գործարքները ավարտելու կամ այլ կազմակերպություններ տեղափոխելու համար չորսամսյա ժամկետ է սահմանվել: Այդ ընթացքում ընկերությունը կաշխատի մինիմումի հասցնել հաճախորդներին պատճառված անհարմարությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |