Միջազգային12:24, 30 Հունիս 2017
Թուրքիան ռազմական անձնակազմի թվով 2-րդն է ՆԱՏՕ-ի երկրների շարքում

ՆԱՏՕ-ն տվյալներ է հրապարակել ռազմական ոլորտում անդամ երկրներում կատարվող ներդրումների վերաբերյալ: Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ վերջին շրջանում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներում ռազմական ծախսերը նկատելիորեն աճել են:
Աղբյուրի համաձայն՝ ակնկալվում է, որ 2017թ. ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն անվտանգության ոլորտում ընդհանուր առմամբ 954.9 մլրդ դոլարի ներդրում կկատարեն:
Չնայած, որ 2014թ. որոշում էր կայացվել, որ անդամ երկրները իրենց համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը կուղղեն ռազմական ոլորտին, ՆԱՏՕ-ի 29 երկրներից միայն 6-ն են այդ պահանջին համապատասխան ռազմական բյուջե նախատեսել:
Այդ երկրներն են ԱՄՆ-ը, որն անվտանգության ոլորտին այս տարի կտրամադրի համախառն ներքին արդյունքի 3.58 տոկոսը (683 մլրդ դոլար), Հունաստանը՝ 2.32 տոկոսը կամ 4.5 մլրդ դոլար, Էստոնիան՝ 2.14 տոկոսը կամ 519 մլն դոլար, Անգլիան՝ 2,14 տոկոսը կամ 54.8 մլրդ դոլար, Ռումինիան՝ 2.02 տոկոսը կամ 3.8 մլրդ դոլար և Լեհաստանը՝ 2.01 տոկոսը կամ 10 մլրդ դոլար:
Թուրքիան ռազմական ոլորտին կտրամադրի համախառն ներքին արդյունքի 1.52 տոկոսը, որը կազմում է 12.3 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ Կանադան 1.31 տոկոսին համապատասխան 20.3 մլրդ դոլար:
Գերմանիան անվտանգության ոլորտին կտրամադրի իր համախառն ներքին արդյունքի 1.22 տոկոսը կամ 42.8 մլրդ դոլար, Ֆրանսիան՝ 1.79 տոկոսը կամ 44.3 մլրդ դոլար, Իսպանիան՝ 0.92 տոկոսը կամ 11.6 մլրդ դոլար, իսկ Իտալիան՝ 1.13 տոկոսը կամ 22.5 մլրդ դոլար:
Աղբյուրն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական անձնակազմի թվին: Այս առումով Թուրքիան անդամ երկրների ցանկում երկրորդ տեղն է զբաղեցրել:
Այսպես, ԱՄՆ-ում ռազմական ոլորտում ծառայում է 1 մլն 308.000 մարդ, Թուրքիայում՝ 387.000 մարդ, Ֆրանսիայում՝ 209.000, Անգլիայում՝ 161.000, Իսպանիայում՝ 121.000, Լեհաստանում՝ 111.000 և Հունաստանում 107.000 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |