Տնտեսական10:47, 30 Հունիս 2017
Թուրքիայի արտահանման ծավալները աճել են 12.5 տոկոսով

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի արտաքին առևտրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվակայքը:
TÜİK-ի զեկույցը վկայում է, որ 2016-ի մայիսի համեմատ Թուրքիայում արտահանման ծավալներն աճել են 12.5 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 616 մլն դոլար: Նույն ժամանակահատվածի համեմատ 21.7 տոկոսով աճել են նաև ներմուծման ծավալները՝ հասնելով 20 մլրդ 923 մլն դոլարի:
2017թ. մայիսին արտաքին առևտրի պակասորդը աճել է 43.3 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 307 մլն դոլար:
Նշված ժամանակահատվածում Թուրքիայի կատարված արտահանումների 45 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության 28 երկրներին: Իսկ 2016թ. այդ ցուցանիշը կազմել էր 48.5 տոկոս: Դեպի ԵՄ կատարված արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 4.4 տոկոսով՝ կազմելով 6 մլրդ 126 մլն դոլար:
Մայիսին Թուրքիայից Գերմանիա է արտահանվել 1 մլրդ 237 մլն ընդհանուր արժողությամբ ապրանք, ԱՄԷ՝ 1 մլրդ 38 մլն, ԱՄՆ՝ 858 մլն և Իրաք՝ 831 մլն դոլար արժողությամբ ապրանք:
Նույն ժամանակահատվածում Չինաստանից կատարվել է 1 մլրդ 930 մլն դոլարի ներմուծում, Գերմանիայից՝ 1 մլրդ 816 մլն դոլարի, Ռուսաստանից՝ 1 մլրդ 455 մլն դոլարի և ԱՄՆ-ից 1 մլրդ 165 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ներմուծում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |