Քաղաքական06:29, 30 Հունիս 2017
Կատարի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
Կատարի պաշտպանության նախարար Հալիդ Բին Մուհամեդ ալ-Աթիյյեն պաշտոնական այցով մեկնել է Անկարա` հանդիպելու թուրք պաշտոնակցի հետ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հանդիպման գլխավոր թեման լինելու է Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Բացի այդ կողմերը կքննարկեն Քաթարում գտնվող թուրքական ռազմաբազայի վերաբերյալ առանցքային հարցերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:
Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք քննարկվեցին արտահերթ կարգով:
Իսկ մի քանի օր առաջ Ծոցի 4 երկրները Քաթարի իշխանություններին ներկայացրել էին 13 կետից բաղկացած պահանջների ցուցակ: Պահանջներից մեկը այն էր, որ Քաթարը փակի իր տարածքում գտնվող թուրքական ռազմաբազան:
Նշվում է, որ արդեն հունիսի 22-ին Թուրքիայից Կատար են ուղարկվել 5 զրահամեքենաներ և 25 հոգանոց զինաձնակազմ:
Հավելենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և Լիբիան խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Կատարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |