Միջազգային12:50, 04 Հուլիս 2017
Բելգիայիայում այլևս որպես կրոնական հաստատություն չի ճանաչվի երկրի ամենամեծ թուրքական մզկիթը
Բելգիայի Ֆլամանդական մասի ներքին գործերի նախարար Հոմանսը հայտարարել է, որ թուրքական Ֆաթիհ մզկիթն այլևս իշխանությունների կողմից պաշտոնական ճանաչում չի ունենա:
Ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի՝ Հոմանսը թեմայի վերաբերյալ արած հայտարարության մեջ նշել է, որ նման որոշման պաճառը մզկիթի ղեկավարության կողմից տարբեր որոշ մուսուլմանական խմբերին կրոնական արարողություն անցկացնելու թույլտվություն չտալն ու համայնքներն իրար դեմ լարելը:
«Հատկապես թիրախավորվում է գյուլենական շարժումը: Այդ շարժումը մեր երկրում որևէ խռովարար և ծայրահեղական գործունեություն չի իրականացրել»,- ասել է բելգիացի նախարարը:
Պաշտոնապես ճանաչված լինելու կարգավիճակից զրկվելը մզկիթին զրկում է նաև Բելգիայի տեղական իշխանությունների կողմից ստացվող ֆինանսական աջակցությունից:
Նշվում է, որ Ֆաթիհ Մզկիթին կարգավիճակից զրկելու գործընթացը սկսվել էր այս տարվա ապրիլից: Այդ ընթացքում մզկիթի ղեկավարությունը նամակ էր գրել Բելգիայի իշխանություններին, որում իր կամայականությունները հիմնավորելու համար շեշտել էր, թե իբրև Թուրքիայում հեղաշրջման փորձ հենց գյուլենականներն էին նախաձեռնել և նրանք Բելգիայի համար նույնպես սպառնալիք են: Սակայն Հոմանսը հայտարարել է, որ մզկիթի ղեկավարության նամակն անընդունելի է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |