Տնտեսական11:12, 10 Հուլիս 2017
Թուրքիան և Իրանը ձգտում են երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 50 մլրդ դոլարի

Թեհրանում Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաիզիի հետ:
Ըստ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ հանդիպումից հետո երկու նախարարները մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ խոսել են մի շարք կարևոր հարցերի մասին:
Մասնավորապես Զեյբեկչին նշել է, որ Թուրքիայի և Իրանի գլխավոր նպատակն է հավելյալ խոչընդոտներ չստեղծել երկկողմ տնտեսական հարաբերություններում: Ավելին՝ գլխավոր նպատակը այն է, որ երկու երկրների միջև ստեղծվի լիովին ազատ առևտրի գոտի:
Նշել է, որ Թուրքիայի և Իրանի նպատակն է նախ հասնել 30 մլրդ դոլար ծավալով առևտրաշրջանառության: Դրանից հետո նպատակ կդրվի հասնել մինչև 50 մլրդ դոլարի:
Իրանցի պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիան և Իրանը իրոք այժմ ջանքեր են գործադրում, որպեսզի երկու երկրների միջև ստեղծվի ազատ առևտրի գոտի:
«Մենք այս հարցերում մի շարք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել: Օրինակ՝ բնական գազի արտահանման հարցում խոչընդոտների վերացվեցին, իսկ նավթի արտահանման հարցում աճ գրանցվեց»,-ասել է Վաիզին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |