Միջազգային11:39, 13 Հուլիս 2017
ԱՄՆ-ում արգելել են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ պաստառներ փակցնել

Վաշինգտոնի մետրոպոլիտենը շահագործող կազմակերպություններն արգելել են մետրոյի կայարաններում և տրամվայների կանգառներում 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի թեմայով պաստառներ փակցնել:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` պաստառները, որոնք պետք է փակցվեին նշյալ վայրերում, պատրաստվել էին ԱՄՆ-ում թուրքական «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» (MÜSİAD) ներկայացուցիչների կողմից:
Միությունը թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել, որտեղ ասվում է, որ MÜSİAD-ը նախապես պայմանավորվածություն է ունեցել մի շարք ամերիկյան գովազդային գործակալությունների հետ՝ հուլիսի 15-ի հետ կապված փաստառներ պաստառներ պատրաստելու վերաբերյալ: Թուրքական կազմակերպությունն անընդունելի է համարել արդեն պատրաստ պաստառների արգելումը՝ անբավարար նկատելով դրանց քաղաքական բնույթ ունենալու վերաբերյալ ամերիկյան կողմի հիմնավորումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր: Ձախողված հեղաշրջման շրջանակներում Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:
Թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ են մեղադրում իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին: Վերջինիս Թուրքիա արտահանձնելու հետ կապված թուրքական կողմը մի քանի անգամ դիմել է ԱՄՆ-ին , սակայն մինչ այժմ դրական պատասխան չի ստացել: Անձամբ Գյուլենը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |