Հասարակական07:37, 15 Հուլիս 2017
Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից

Պոլսահայ լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը, որը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որը պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն է ունեցել։
Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»։
Փախուստից հետո թուրքական «Hürriyet» թերթը հեռախոսազրույց է ունեցել Նիշանյանի հետ։ Նա թերթին հայտնել է, որ բանտում անցկացրած 3,5 տարին անգամ շատ էր անարդար, ոչ իրավական պատիժների համար, որ ինքը կրել է։ Նշելով, որ ևս երեք տարի չէր կարող դիմանալ՝ Նիշանյանն ասել է․ «Սկզբում ատամներս սեղմելով դիմացա, բայց քանի որ անադարությունից չհրաժարվեցին, այս որոշումը կայացրեցի։ Այս անհեթեթությունն այլևս չէի կարող հանդուրժել»։
Մտավորականն իր գտնվելու մասին որևէ տեղեկություն չի հայտնել՝ նշելով, որ կարող է լինել ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում։
«Թուրքիան մեր երկիրն է։ Անշուշտ մի օր կվերադառնանք։ Թուրքիայից փախնելը շատ հեշտ է։ Որոշակի գումարի դիմաց, ինչպես տեսնում եք, բոլորն էլ կարող են փախնել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |