Միջազգային07:28, 17 Հուլիս 2017
Թուրքիան չեղարկել է գերմանացի պատգամավորների հուլիսի 17-ի այցը Քոնյայի ռազմաբազա
Գերմանացի պատգամավորների այցը Քոնյայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա չեղարկվել է թուրքական իշխանությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը:
Հուլիսի 17-ին նախատեսված այցի չեղարկումը բուռն արձագանք է առաջացրել Գերմանիայում: Հատկապես խիստ դիրքորոշում են դրսևորել կոալիցիոն կառավարության անդամ սոցիալ դեմոկրատները և ընդդիմադիր քաղաքական ուժերը:
«Եթե չկա այցի թույլտվություն, ուրեմն գերմանացի զինվորները չեն կարող մնալ Քոնյայում», - հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Թոմաս Օպերմանը : Նման տեսակետ է հայտնել նաև «Ձախերի» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը.« Չկա այց, չկա Քոնյա»:
Իսկ «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Յուրգեն Հարդը և պաշտպանական քաղաքականության հարցերով խոսնակ Հենինգ Օտտեն վտանգավոր են համարել գերմանացի զինվորների դուրսբերումը Քոնյայից:
Նրանք հիշեցրել են, որ Թուրքիայում այդ ուժերի ներկայությունը չի սահմանափակվում թուրք-գերամանական շահերով. Քոնյայում տեղակայված գերմանական զինուժը մասնակցում է «Իսլամական պետության» դեմ ՆԱՏՕ-ի իրականացրած առաքելություններին: Օտտեն և Հարդը կարծիք են հայտնել, որ պետք չէ համեմատություն անցկացնել Քոնյայի և Ինջիրլիքի ռազմաբազաների միջև: Ինջիրլիքից, ինչպես հայտնի է, գերմանական ուժերը արդեն դուրս են բերվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը արգելել էր գերամանցի պատգամավորների այցը Ինջիրլիք, որտեղ մի քանի հարյուր գերմանացի զինվոր և մեծաքանակ գերմանական զինտեխնիկա է տեղակայված: Շուրջ մեկ տարի տևած արգելքից հետո Գերմանիան, ի վերջո, որոշում կայացրել Ինջիրլիքի իր ուժերը տեղափոխել Հորդանան:
Միևնույն ժամանակ, Թուրքիան թույլատրել էր 7 Բունդեսթագի պատգամավորների՝ այցելել ՆԱՏՕ-ի Քոնյայի ռազմաբազայում ծառայող շուրջ երեք տասնյակ գերմանացի զնվորականներին: Այցը նախատեսված էր հուլիսի 17-ին: Սակայն այցից ընդամենը երկու օր առաջ թուրքական կողմը կրկին չեղարկեց այցի թույլտվությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |