Տարածաշրջան11:33, 19 Հուլիս 2017
Թուրքիայից 3-րդ զորախումբն է մեկնել Կատար

Թուրքաիայի զինված ուժերից հայտնել են, որ Կատար մեկնած 171 թուրք զինվոր պետք է մասնակցեն Դոհայում անցկացվող զորավարժություններին։ Թուրքական «Sabah» թերթի կայքը հիշեցնում է, որ սա արդեն երրորդ զորախումբն է, որ Թուրքիայից ուղարկվում է Կատարի մայրաքաղաք:
Կատարի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ Թուրքայի հետ ստորագրած ռազամական համագործակցության շրջանակներում նախատեսվում է անցկացնել համատեղ զորավարժություն։
Բացի այդ Կատարը նշել է, որ Դոհան և Անկարան համաձայնություն ունեն պայքարել ահաբեկչության դեմ ու տարածաշրջանում կայունություն հաստատել։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայի կառավարությունը, քննարկման էր դրել Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին հարցը։ Ուշագրավ է, որ այս հարցը քննարկման էր դրվել այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը, Լիբիան ու Մալդիվյան կղզիները Կատարի հետ խզել էին իրենց դիվանագիտական հարաբերությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |