Քաղաքական07:35, 20 Հուլիս 2017
Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային
Հուլիսի 19-ին Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քեմալ Այդընը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ:
Այդ մասին հայտնում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը` հղում անելով գերմանական «Spiegel Online » լրատվակայքին:
Թեմայի հետ կապված մեկնաբանություններ է արել նաև Գերմանիայի արգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը: Վերջինս հայտնել է, որ թուրք դեսպանին «պարզ լեզվով» ասվել է, որ թուրքական կողմը անհապաղ, առանց ժամանակ կորցնելու, պետք է ազատ արձակի գերմանացի իրավապաշտպանին:
Բացի այդ էլ նա նշել է, որ թուրքական կողմի մեղադրանքները Շթոյդթների վերաբերյալ պարզապես «իրականությունից դուրս են»:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարությունն էլ կոշտ արձագանք է արել խնդրի հետ կապված: Գերմանիային կոչ է արվել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին, մասնավորապես դատաիրավական համակարգին: Նշվել է, որ Թուրքիան ուներ բոլոր «իրավական հիմքերը» Շթոյդթներին կալանավորելու համար:
Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին Ստամբուլում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |