Միջազգային13:40, 20 Հուլիս 2017
Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին

Թուրքիայի անվտանգության ուժերը Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ժողովից առաջ Գերմանիայի ոստիկանությանը զգուշացրել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հնարավոր հարձակման մասին:
Ինչպես տեղեկացնում է «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, նշյալ լուրը հայտնել է գերմանական «Die Welt» պարբերականը: Ըստ վերջինիս տեղեկության՝ թուրքական կողմը նույնիսկ հատուկ նախազգուշական նոտա է հղել Գերմանիային անվտանգության ուժերին, որում մասնավորապես ասվել է, որ «գերմանական ոստիկանության համազգեստ հագած մարդին կարող են մահափորձ կազմակերպել Էրդողանի դեմ»:
Հղած նոտայում նշվել է, թե նույնիսկ ով կարող էր այդ հարձակումը իրականացնել: Ըստ տեղեկատվության՝ դա կարող էր լինել թուրք նախկին մի ոստիկան, ում անունը չի նշվում:
«Die Welt»-ը հարցի շուրջ խոսել էր Գերմանիայի Քրեական գործերով դաշնային գերատեսչության (BKA) ներկայացուցիչների հետ: Վերջիններս, ի պատասխան թուրքական կողմի նոտային, ասել են, որ իրենք չեն նկատել նման հարձակման հնարավորություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |