Հասարակական13:33, 21 Հուլիս 2017
Սոցհարցում. Թուրքերի համար սպառնալիք հանդիսացող համար առաջին երկիրը ԱՄՆ-ն է
Թուրքիայի «Kadir Has» համալսարանի նախաձեռնությամբ 2017թ. հունիս ամսվա ընթացքում երկրի 26 նահանգներում երկրի արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերի վերաբերյալ սոցհարցում է անցկացվել:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ նշյալ հարցման հիման վրա էլ կազմվել է համալսարանի ամենամյա զեկույցը՝ արտաքին քաղաքականության շուրջ` բնակչության տեսակետի մասին:
Այսպիսով արցվածների 44 տոկոսը կարծում է , որ Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը երկրի ներսում ծավալվող ահաբեկչության դեմ պայքարն է, 24.6 տոկոսը համարում է, որ երկրի ամենակարևոր խնդիրը Սիրիան հետ կապված իրավիճակն է: Իսկ 8 տոկոսը կարծում է, որ գլխավոր խնդիրը Իսրայելի հետ հարաբերություններն են: 6.5 տոկոսի համար էլ կարևորը Եվրամիության հետ հարաբերություններն են, որոնք այժմ լավ ժամանակաշրջան չեն ապրում:
ԱՄՆ-ի հետ հարաբերություններին կարևորություն են տվել հարցվածների ընդամենը 4.1 տոկոսը:
Այն հարցին, թե Թուրքիայում ով պետք է կարևոր որոշումներ կայացնի արտաքին քաղաքականութունում, 69.2 տոկոսը պատասխանել է ՝ նախագահը, 37.3 տոկոսը՝ արտաքին գործերի նախարարությունը , իսկ 24.3 տոկոսը՝ նախապատվությունը այդ հարցում տվել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբին:
Հարցման ժամանակ փորձել են իմանալ նաև թե Թուրքիայի քաղաքացիները որ երկրներին են իրենց բարեկամ համարում։
71.3 տոկոսը նշել է, որ Թուրքիայի բարեկամ երկիրը Ադրբեջանն է, 22 տոկոսը՝ իրենց պատասխաններում մատնանշել են Պակիստանը 1.9 տոկոսը՝ Կատարը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը:
Հարցման մասնակիցները նաև նշել են, թե որոնք այն երկրները, որոնք սպառնալիք են հանդիսանում Թուրքիայի համար: Այդ հարցում առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում է Իսրայելը, այնուհետև ԵՄ երկրները և վերջում Ռուսաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |