Միջազգային07:41, 24 Հուլիս 2017
Գերմանիայի նախագահն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կառավարության որոշմանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշմանը:
«Էրդողանի հետ տարիներ շարունակ աշխատող մարդիկ այժմ կամ բանտերում են, կամ չեն համարձակվում իրենց բերանը բացել: Մենք դա չենք ընդունում», - հայտարարել է Գերմանիայի նախագահը:
Թուրքական «Demokrathaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցած Շտայնմայերը նաև նշել է, որ ողջունում է ԱԳ նախագահ Զիգմար Գաբրիելի՝ գերմանաբնակ թուրքերին ուղղված բաց նամակը:
«Դա իսկապես շատ ցավալի է և այդ պատճառով անհրաժեշտ է թուրքական ծագմամբ մեր քաղաքացիներին ուղղված հայտարարություն կատարել», - նկատել է նախագահը:
Գերմանիայի արտգործնախարար Գաբրիելի հեղինակած բաց նամակը գերմանական «Bild» թերթում հրապարակվել էր հուլիսի 22-ին: Նախարարը նշել էր, որ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման պատճառով անհրաժեշտություն է ստեղծվել այդ երկրի հետ հարաբերություններում նոր մոտեցում մշակել:
«Մենք միշտ կողմ ենք եղել Թուրքիայի հետ լավ հարաբերություններին, քանի որ գիտենք, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները ձեզ համար կարևոր են»,- ասված է նամակում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 13-ին պատասխանել էր Զիգմար Գաբրիելի նամակին: «Գերմանացի պաշտոնյաներին՝ ի դեմս Գերմանիայի արտգործնախարարի, մինչ օրս միշտ մի բան եմ կրկնել. խնդրում եմ, մենք ՆԱՏՕ-ում միասին ենք: ԵՄ գործընթացում բանակցող երկրներ ենք: Հետևաբար, մեր միջև եղած մարտավարական գործընկերությունը նոր չէ: Մեր գործընկերությունը վաղուց է ձևավորվել: Եվ այդ գործընկերությունը ստվերող որևէ քայլ պետք չէ անել», -ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |