Տնտեսական11:28, 26 Հուլիս 2017
2017թ. Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների նկատելի աճ է գրանցվել

2017թ. հունվար-մայիս ամիսներին Թուրքիայում կատարված միջազգային ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը ավելացել է 11.2 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 777 մլն դոլար: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ հատկապես մեծացել է Պարսից ծոցի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետաքրքրությունը:
Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշված ժամանակահատվածում Ծոցի երկրներից Թուրքիայում կատարվող անմիջական ներդրումները նախորդ տարվա նույն շրջանի համեմատ աճել են 397 տոկոսով: Այդ ներդրումների ծավալը 2017թ. առաջին 5 ամիսնների ընթացքում կազմել է 552 մլն դոլար՝ նախորդ տարվա 111 մլն դոլարի փոխարեն:
Ասիական երկրներից Թուրքիայում կատարված ուղղակի ներդրումների ծավալը 2017թ. հունվար-մայիս ամիսներին աճել է 122 տոկոսով՝ 422 մլն դոլարից հասնելով 936 մլն դոլարի: Իսկ միայն Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից կատարվող ներդրումները աճել են 189 տոկոսով՝ 285 մլն դոլարից հասնելով 824 մլն դոլարի:
Եվրամիության անդամ երկրներից կատարված ներդրումները ավելացել են 66.3 տոկոսով՝ կազմելով 2.5 մլրդ դոլար՝ նախորդ տարի գրանցված 1.5 մլրդ դոլարի փոխարեն: Ընդ որում՝ Գերմանիայից Թուրքիայում կատարվել է 142 մլն դոլար, Նիդերլանդներից՝ 751 մլն դոլար, Անգլիայից՝ 74 մլն դոլար, Ավստրիայից՝ 116 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ներդրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |