Միջազգային07:26, 28 Հուլիս 2017
Գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը

Գերմանիայում կատարված մի հարցման արդյունքում պարզվել է, որ գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Գերմանիայի հանրային ARD հեռուստաընկերության նախաձեռնությամբ «Infratest dimap» ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությանը մասնակցել են 1004 քաղաքացիներ:
Նույն հարցմամբ պարզվել է նաև, որ Գերմանիայի բնակչության 81 տոկոսն անհանգստացած է Թուրքիայում ժողովրդավարության վիճակով: Միևնույն ժամանակ, աղբյուրը տեղեկացնում է, որ փետրվարին անցկացված նույնատիպ հարցումների արդյունքների համեմատ այս ցուցանիշը 5 տոկոսով նվազել է:
Ուսումնասիրության ընթացքում Գերմանաիայի քաղաքացիներին նաև հարց է ուղղվել, թե նրանց կարծիքով ԵՄ-Թուրքիա գաղթականների պայմանագրի համատեքստում Գերմանիայի կառավարությունը ինչ դիրքորոշում պետք է որդեգրի: Հարցվածների 45 տոկոսը կողմ է արտահայտվել այն կարծիքին, որ կանցլեր Անգելա Մերկելը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ գաղթականների վերաբերյալ պայմանագիրը փրկելու համար: Իսկ 47 տոկոսը դեմ է եղել նման մոտեցման որդեգրմանը:
Հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 5-ին Ստամբուլի Բյույուքադա կղզում մի սեմինարի համար հավաքված 10 իրավապաշտպաններ առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին: Ավելի ուշ ձերբակալվածներից 4- ն ազատ արձակվեցին՝ երկրից չհեռանալու պայմանով: Մյուս 6-ը կալանավորվեցին: կալանավորվածների մեջ էր նաև գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդները: Այս հանգամանքը Գերմանիայի և Թուրքիայի միջև նոր լարվածության պատճառ հանդիսացավ: Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ քաղաքականության վերանայման և այդ երկրի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |