Տարածաշրջան11:37, 31 Հուլիս 2017
Գյուլենականների հարցը ՝ Թուրքիայի Բարձրագույն զինվորականների խորհրդի օրակարգում

Թուրքիայում Բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) հերթական ժողովը այս տարի տեղի կունենա օգոստոս 2-ին: Այդ մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը` հղում անելով «Anadolu» լրատվական գործակալությանը:
Ժողովին, որը տեղի է ունենալու Անկարայում գտնվող Չանքայա պալատում, մասնակցելու են բարձաստիճան զինվորականներ և նախարարներ: Ժողովը նախագահելու է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, փոխվարչապետներ՝ Բեքիր Բոզդաղը, Մեհմեթ Շիմշեքը, Ֆիքրի Ըշըքը, Ռեջեփ Աքդաղը և Հաքան Չավուշօղլուն, Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, Ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զեքի Չոլաքը, ռազմածովային ուժերի հրամանատար և բանակի ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը:
Ժողովի ընթացքում օրակարգային հարցերից մեկն է լինելու Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ պայքարի հարցը: Սպասվում են որոշ գնդապետների և գեներալների նոր նշանակումներ և պաշտոնների բարձրացումներ:
Պարզ կդառնա նաև, թե արդյո՞ք ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի հրամանատերները կմնան իրենց պաշտոններում, թե ոչ: Ներկայիս օրենքով՝ հնարավորություն է տրվում հրամանատարների պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դրանք երկարացնել ևս մի քանի տարով::
Սպասվում է, որ ժողովի ժամանակ ընդունվելիք որոշումները կներկայացվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ վավերացման նպատակով:
Ավելացնենք, որ բարձրագույն զինվորական խորհրդի նիստերը Թուրքիայում գումարվում են տարին երկու անգամ։ Առաջինը օգոստոսին, իսկ երկրորդի ժամկետը որոշում է երկրի վարչապետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |