Հասարակական12:37, 03 Օգոստոս 2017
Վանի հայկական գերեզմանոցի տեղում բացված հասարակական լողափը փակվել է
Թուրքիայի Վան նահանգի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական լողափը փակվել է: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ լողափի մուտքը արգելափակվել է, իսկ ներսում քաղաքապետարանի աշխատակիցների վերահսկողությամբ շինարարական տեխնիկա է աշխատում:
Վանի բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Վահիթ Յըլդըզը այցելել է հայկական գերեզմանոցի տարածք, փորձել է տեղում ուսումնասիրություն անցկացնել, տեղեկանալ տարածքում տիրող իրավիճակի մասին: Սակայն քաղաքապետարանի աշխատակիցները արգելել են նրան մուտք գործել տարածք՝ պատճառաբանելով, թե այնտեղ սանիտարական աշխատանքներ են կատարվում:
Յըլդըզի խոսքով՝ հայտնի չէ, թե հայկական գերեզմանոցի վրա կառուցված լողափում հատկապես ինչ աշխատանքներ են կատարվում, սակայն նկատելի է, որ մեքենաները տեղափոխում են տարածքում գտնվող «Դիլքայայի» պատմական բլուրի՝ ափին նայող հատվածի հողը: Տեղահանված հողը անփութորեն այս ու այն կողմ է թափվում, տեղ-տեղ նկատելի են գերեզմաններից դուրս եկած մարդկային ոսկորներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վանի Արտամեդ շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տեղում բացված լողափում հասարակական զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:Հայտնի հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր համարվող նախկին հայաբնակ թաղամասի հարևանությամբ գտնվող գերեզմանոցն այդպես անարգելու որոշումը կայացրել էր Արտամեդի քաղաքպետարանի նորանշանակ հոգաբարձուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |