Հասարակական08:42, 04 Օգոստոս 2017
Գարո Փայլան. «Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է օրերս իր կուսակցության նախաձեռնած «Խղճի և արդարության կարգ» խորագրով ակցիային: Փայլանը նշել է, որ միջոցառումը յուրատեսակ բողոք է իրենց ֆունկցիաները չկատարող ընդդիմության, մամուլի և դատական համակարգի դեմ:
«Եթե այս երեք կառույցներն էլ չեն գործում, ուրեմն թողնված եք իշխանության ողորմածությանը, իսկ իշխանությունը չափազանց շատ սխալներ ու հանցանքներ է գործում: Մենք ահա սա էինք ուզում ցույց տալ և , ըստ էության, հասանք մեր նպատակին», -ասել է հայ պատգամավորը:
Փայլանը նշել է, որ Դիարբեքիրում կազմակերպված ակցիան անցկացվել է ոստիկանության կողմից շրջապակված և մեկուսացված պայմաններում: «Ցանկանում են, որ բոլորը լռեն ու վախենան, վախ են ուզում տարածել: Եթե նկատել եք, վերջին շրջանում մարդկանց հաճախ են ձերբակալում՝ ուրիշներին դաս տալու համար: Դրա համար յուրաքանչյուրը սկսել է վերահսկել ինքն իրեն», - նշել է պատգամավորը:
Փայլանը անդրադարձել է նաև Թուրքիայի Ազգային մեծ մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ- MHP) կողմից համատեղ մշակված և մեջլիսում պատգամավորների ելույթների համար մի շարք սահմանափակումներ սահմանող ներքին կանոնակարգի փաթեթի հաստատմանը:
«Սա ժամանակի ոգին արտացոլող ներքին կանոնակարգ է: Ինչպես Թուրքիայի փողոցներում մարդիկ չեն կարողանում խոսել, նրանց թույլ չեն տալիս խոսել, նրանց արտահայտությունները սահմանափակվում են, այդպես էլ փորձ է արվում սահմանափակել մեջլիսում պատգամավորների խոսքը: Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել, քրդական հարցը մեծ հաշվով միշտ տաբու է եղել, և պետությունը հիմա կրկին փորձում է վերադառնալ իր գործարանային կարգավորումներին», - ասել է Փայլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |