Տարածաշրջան09:30, 11 Օգոստոս 2017
Իրանը սպառնացել է ԻՊ-ին՝ վրեժխնդիր լինել մահապատժի ենթարկված իրանցի զինվորի համար

Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Թանաֆ շրջանում գերեվարած իրանցի զինվոր Մուհսին Հոջեջիին մահապատժի են ենթարկել:
Ըստ թուրքական «Dogan haber» գործակալության՝ ԻՊ-ի կողմից համացացնում պարսկերեն լեզվով տեսանյութ է հրապարակվել, որտեղ հնչում են ահաբեկչական գործողությունների սպառնալիքներ՝ հասցեագրված պաշտոնական Թեհրանին:
Այս ամենը արժանացել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատաներից մեկի՝ Քասիմ Սուլեյմանիի կոշտ արձագանքին: Նա հանդիսանում է երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պատասխանատուն:
«Երդվում ենք մեր զոհի արյունով, որ չենք հանգստանալու, մինչև չոչնչացնենք բոլորին»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով սպանվել էր 12 մարդ, մոտ հինգ տասնյակը վիրավորվել էին։ Դամբարանի վրա հարձակում գործած ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն։ Հարձակումների համար պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-ն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |