Հասարակական12:10, 14 Օգոստոս 2017
Գարո Փայլանն այցելել է Վանի անարգված հայկական գերեզմանոց
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը այցելել է Վանի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում գտնվող հայկական գերեզմանոց, որի տարածքում օրեր առաջ հասարակական զուգարան և հանդերձարաններ էին կառուցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Demokrathaber.org» լրատվակայքը:
Փայլանը հավաքել և հողին է հանձնել գերեզմանոցի տարածքում այս ու այն կողմ թափված մարդկային ոսկորները, որոնք կառուցապատումների պատճառով դուրս էին եկել գերեզմաններից: «Վանում հարյուրավոր հայկական գերեզմանոցներ ու եկեղեցիներ կան: Հայերի մշակութային ժառանգության մեծ մասը ոչնչացվել է: Բայց ինձ ամենից շատ վշտացնում է այն, որ գերեզմանոցներն են ոչնչացվում, անգամ դրանց վրա զուգարաններ են կառուցվում:
Պետությունից նախևառաջ հարգանք եմ ակնկալում մեր հանգուցյալների նկատմամբ: Դատապարտում եմ: Ես հետևելու եմ այս զարգացումներին: Եվ հնարավոր ամեն ինչ անելու եմ, որպեսզի վերջ տրվի մեր անցյալին, մեր հանգուցյալների նկատմամբ այս անարգանքին», - ասել է Փայլանը:
Հայ պատգամավորը հիշեցրել է, որ նշված տարածքը երկար տարիների ընթացքում հայկական բնակավայր է եղել, իսկ գերեզմանոցն էլ հայկական է: Նա մտահոգություն է հայտնել, որ թուրքական պետությունը հարգանք չի ցուցաբերում ոչ միայն երկրում բնակվող տարբեր ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի նկատմամբ, այլև անարգում է նրանց նախնիների հիշատակը:
Փայլանը նաև նշել է, որ գերեզմանոցին հարակից հայկական գյուղը անվանի հայ նկարիչ Գորկու ծննդավայրն է: Տարածքում ավելի վաղ Գորկու պատվին աղբյուր է կառուցվել և հուշատախտակ տեղադրվել: Սակայն համաձայն տեղի բնակիչների վկայության՝ Վանի հոգաբարձուն պատվիրել է հանել հուշատախտակը:
«Փորձ է արվում այս հողերից արմատախիլ անել հայկական ամեն ինչ: Ուզում են տպավորություն ստեղծել, կարծես հայերն այստեղ երբևէ չեն էլ ապրել:
Երեկ չարիք գործողները Թալեաթ և Էնվեր փաշաներն էին, այսօր Թայիփ Էրդողանն ու նրա հաստատած համակարգն են: Նրանք շարունակում են չարիք և անխղճություն գործել: Ցավոք սա է իրավիճակը, սակայն մենք հավատում ենք այս երկրի խղճին: Վաղ թե ուշ խիղճն ու արդարությունը կվերադառնան այս հողեր»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն Վանի Էդրեմիտ շրջանում գտնվող հայկական գերեզմանոց վրա նորանշանակ հոգաբարձուի հրահանգով հասարակական լողափ է բացվել, հանդերձարաններ և զուգարան է կառուցվել: Այս համգամանքը առաջացրել էր հանրության բուռն դժգոհությունը, հարցը բարձրացվել էր նաև թուրքական մեջլիսում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Գործազրկության մակարդակը կանանց շրջանում կազմել է 6.9%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 12.3%։
Այդ ընթացքում Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ստացված եկամուտները կազմել են 46․9 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Թուրքիայի նախագահը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ:
Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին։
Եթե երկաթգիծը գործարկվի, ապա ակնկալվում է, որ կաշխուժանան ուղևորափոխադրումները Մերսինի ու Հալեպի միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |